Ուղիղ եթեր
Փաշինյանը սուտ քարոզարշավ է սկսել. ո՞վ է մասնակցում
copy image url

Փաշինյանը սուտ քարոզարշավ է սկսել. ո՞վ է մասնակցում

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:00 24-03-2025
Քաղաքականության և քաղաքական բարձր պաշտոնյայի մասին պատկերացումները հնարավորինս աղավաղվել են Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Հարկատուների միջոցները տնօրինողը չի արդարացնում քաղաքացիների սպասելիքները։ Հանրության մի մասն օրինաչափորեն ակնկալում է, որ վարչապետը պետք է զբաղվի պետության կառավարման գործով։ Սակայն վերջին շրջանում նա զբաղվում է այլ բաներով, ընդհանուր հիասթափություն առաջացնելով։

Օրեր առաջ տեղի ունեցավ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը: Բանախոսը հիշում է, թե քանի տոկոս են հավաքել նախորդ ընտրություններում, ինչ ծրագրեր ունեն։ Եվ այդ ամենը շաղախում հակագիտական և հակաքաղաքական խոսույթով։

Այս քննարկումը նախընտրական դահլիճային հանդիպում է հիշեցնում։ Վարչապետը իր բուն գործը թողած, կարծես՝ նախընտրական սուտ քարոզարշավ է սկսել ընտրություններից ավելի քան 1 տարի առաջ։ Այսպիսի ֆալստարտի պատճառն այն է, որ ՔՊ վարկանիշը շատ ցածր է։ Հանրության մի մասի կարծիքով՝ նա դավաճան է, մի մասը հիասթափվել է զիջումների, ապաշնորհ կառավարման, անհաշվենկատ որոշումների, թանկացումների, ազգային կորուստների հետևանքով։

Այս իրավիճակում ՔՊ-ն պետք է վերաբրենդավորվեր։ Կանխատեսելի էր, որ առաջիկա ընտրություններում ՔՊ-ն քարոզչական նոր հնարքներ պետք է կիրառի, որ չպարտվի։ Եվ ահա՝ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը այն ուղտն է, որի վրա նստած նախընտրական քարոզչությամբ է զբաղվում Փաշինյանը։ Այն ինչպես հայտնի է, գաղափարախոսության հետ ընդհանուր ոչինչ չունի, մանիպուլյատիվ ու սպեկուլյատիվ մի քանի արտահայտությունների համախումբ է, որով փորձում են տպավորություն ստեղծել, թե ՔՊ-ն գաղափարամերժ չէ, ինչպես ներկայանում էր նախընթաց տարիներին։

Մեկնարկած քարոզարշավը ընդհանուր պատկերացում է ստեղծում, թե քաղաքացիները չեն խորշում շփվել Փաշինյանի հետ, լսել նրա մակերեսային, նյարդային դատողությունները պատմության, քաղաքականության, հացի մասին։ Օրեր առաջ տեղի ունեցած քննարկումից հայտնի է միայն Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Եթե իրականում միայն ինքն է խոսում, ապա այն քննարկում անվանելը չափազանցություն է։ Ավելի շուտ՝ մենախոսություն է ժողովրդի ֆոնին։ Ենթադրելի է, որ լսարանում հավաքված քաղաքացիները չեն լսում բանախոսին, հետաքրքիր էլ չէ։ Մի քանիսի համար էլ այն արդեն ձանձրալի է, քանի որ նույն բանն արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով լսել է։

Ովքե՞ր են այս մարդիկ, և ինչո՞ւ են հավաքվել։

Փաշինյանի հակագիտական ու հակաքաղաքական մտքերին ծանոթ են բոլորը։ Այս առումով՝ այսպիսի քննարկումների անհրաժեշտությունը չկա։ Իսկ եթե «իրական Հայաստանի» քննարկումներն իրոք ընտրարշավ են, ապա ենթադրելի է, որ պետք է նաև կամավորների հավաքագրեն, որ նրանք առաջ մղեն ՔՊ ընտրարշավը։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ քննարկումներին մասնակցում են ոչ միայն ՔՊ շարքայիններն, այլև նրանց հավաքագրած մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներով դիմել են տարբեր պետական մարմիններ։ Իսկ ՔՊ-ն օգտվելով այս մարդկանց խոցելի իրավիճակից, նրանց ստիպել է մասնակցել քննարկումների, տպավորություն ստեղծել, թե Փաշինյանը ժողովրդականություն ունի։

Այսինքն՝ սա լուրջ ընտրախախտում է։ Եթե իրոք գաղափարախոսություն են ներկայացնում, ապա այդ կցկտուր, ցաք ու ցրիվ խոսույթը գաղափարախոսության տեսքի կբերեին, կահամակարգեին, կներգրավեին բանիմաց մարդկանց։ Իսկ այն ինչ հիմա է արվում, ըստ էության՝ քողարկված ընտրարշավ է, որով անհավասար պայմաններ են ստեղծվում քաղաքական համայնքի մյուս միավորների համար։ Այսպես կոչված՝ «քննարկումներին» մասնակցող մարդկանց շարքերից առաջիկայում կընտրեն կամավորների, որոնք կներգրավվեն նախընտրական արշավում։ Այս առումով՝ ենթադրելի է, որ քննարկումներն աստիճանաբար մարդաշատ կդառնան։ Հետո նրանց կսովորեցնեն ծափահարել ու վանկարկել։ Ավելի դիմացկունները կդառնան դրոշ ու պաստառ բռնողներ։ Իսկ ավելի ճարպիկները կներգրավվեն հավաքագրումների աշխատանքներում և այլն։

Կարճ ասած՝ եթե մինչև վերջերս կարծիք կար, թե «իրական Հայաստանը» իրականությունը մերժելու, զիջումների, նահանջների, կորուստների մասին ակնհայտ փաստերը հերքելու, կեղծելու, Փաշինյանի սխալներն արդարացնելու, ընդդիմախոսներին հակադարձելու վերացական զենք է, ապա օրեր առաջ տեղի ունեցած քննարկումից պարզ դարձավ, որ իրականում այն ՔՊ նոր բրենդն է, որով Փաշինյանը սկսել է 2026-ի ընտրարշավը, տպավորություն ստեղծելով, թե այս պահի դրությամբ՝ նրա պարտվելու հավանականությունը մեծ է։ Եվ եթե պարտվի, ապա ենթադրելի է, որ կաղքատանա ու սփյուռքում կզբաղվի «իրական Հայաստանի» քարոզով, քանի որ «իրական Հայաստանի» հիմնական ակնարկները վերաբերում են աղքատներին, արտագաղթին, սփյուռքում տարածված նարատիվներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:25 Բոլորս կարող ենք խմել «Թուրանի ջուրը». Փաշինյանը խոստանում է չխոչընդոտել «Թուրանի ճանապարհին»
22:00 Բնակարաններ, մեքենա, 39 մլն կանխիկ, 64 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը
09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
00:02 Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել․ Տեր Վրթանես Բաղալյան
22:08 ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
22:17 Նա խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, նա Եկեղեցու կողքին է. Առնո Բաբաջանյանի որդին` Սամվել Կարապետյանի մասին
22:30 Մենք կորցրել ենք Արցախը, բայց ոչ մի բան չենք գտել․ հարցում
22:38 Բաքվում այսօր հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից