Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:37 23-03-2025

Ցույց՝ ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի

Արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանը այսօր կազմակերպել է ցույց՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի:

Ցուցարարները նախ շարժվել են դեպի Քննչական կոմիտե, ապա Ներքին գործերի նախարարության շենք՝ հույս ունենալով պարզաբանում ստանալ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից խոշտանգումների հետ կապված:

Հիշեցնենք, որ երիտասարդին խոշտանգած ոստիկաններից ոչ մեկը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել: