Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 16:48 22-03-2025

Վաղվա խաղին կներկայանանք ուժեղ կազմով․ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից առաջ, նշելով, որ հիմնական նպատակը մնում է հաղթանակը։

«Չնայած Երևանում 3:0 հաշվով հաղթանակին՝ վաղվա խաղը կարևոր է, և մենք դաշտ դուրս կբերենք ուժեղ կազմ»,- ընդգծել է մարզիչը։

Սանյոլը գովել է թիմի մթնոլորտն ու առանձնացրել Իրակլի Ազարովի և Սաբա Գոգլիչիձեի առաջընթացը։ Նա նաև ուրախություն է հայտնել Խվիչա Կվարացխելիայի՝ Իտալիայում թողած հետքի և վրացի ֆուտբոլիստների հաջողությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Վրաստանը Երևանում 3:0 հաշվով հաղթել էր Հայաստանին։ Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին, «Դինամո Արենայում», ժամը 18:00-ին։

Նշենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի՝ Ազգերի լիգայի անցումայի խաղերի պատասխան` Վրաստան-Հայաստան հանդիպման համար: Մարտի 22-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպի և ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի մամուլի ասուլիսը: Այն կմեկնարկի 17:00-ին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի