Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա․ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվություններին, Պապիկյանն ընդգծեց․ «Բաքուն դեռևս չի ներկայացրել Հայաստանի կողմից առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտելու փաստեր և ապացույցներ»։