Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:24 20-03-2025

Տարածաշրջանում ամենաերջանիկը Հայաստանն է, ամենադժբախտը՝ Ադրբեջանը. ՄԱԿ-ի զեկույց

Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը՝ համաձայն Համաշխարհային երջանկության զեկույցի, որը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության պատվերով մի խումբ փորձագետների կողմից:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև Դանիան և Իսլանդիան:

Լավագույն տասնյակում են հաջորդաբար՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։

Գերտերություններից ԱՄՆ-ն 24-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 66-րդը, Չինաստանը՝ 68-րդը։

Մեր տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է՝ 87-րդ տեղում, իսկ հարևան Վրաստանը 91-րդ տեղում է, Թուրքիան 94-րդն է, Իրանը՝ 99-րդը։ Տարածաշրջանի ամենաոչերջանիկները Ադրբեջանում են։ Այդ երկիրը ցանկում 106-րդ տեղում է։

147 երկրների մեջ վերջին տեղում է Աֆղանստանը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար

Ձեզ գուցե հետաքրքրի