Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:47 20-03-2025

Փաշինյանը կարծում է, որ «իրական Հայաստանի» մասին թանգարաններում շատ քիչ ժառանգություն կա

Հայաստանում մշակութային աճուրդներ կլինեն, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի արվեստի շուկայի կայացման գործում։

«Մասնավորաբար, կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է արվեստի պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում:

Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը և թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու և պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռքբերման տեսանկյունից»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։

«Ու սա կապ ունի պետականության ու անկախության ընկալման այն պրոբլեմների հետ, որի մասին խոսում ենք։ Աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, գնում են ու տեսնում շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է, վակուում է, ոչ մի բան չկա»,- նշեց նա։

Ըստ նրա՝ սա շատ լուրջ պրոբլեմ է ու պետք է ֆոնդերը համալրել։

«Հայաստանի ազգային պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա»,- նշեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար