Ներքին 1 տարի առաջ - 12:30 17-03-2025

Քանի դեռ իշխանությունը թուլացնում է երկիրը, պատերազմի վտանգ միշտ էլ կա

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ տարածել է կեղծ հաղորդագրություն, ըստ որի՝ իբր Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է այս պնդումները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ պատերազմի վտանգը միշտ առկա է, քանի դեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են թուլացնել երկրի դիրքերը՝ թե՛ ռազմական, թե՛ բանակցային տեսանկյունից։ Նրա խոսքով, ներկայիս իրավիճակում Ադրբեջանը գիտի, որ Հայաստանի կողմից որևէ դիմադրություն չկա, ուստի որևէ խոչընդոտ չունի իր քաղաքականությունը շարունակելու համար։

Վրթանեսյանը շեշտեց, որ նման ապատեղեկատվության տարածումը տեղի է ունենում խաղաղության համաձայնագրի ֆոնին, սակայն իրականում սխալ է այս գործընթացը բնորոշել «խաղաղություն» կամ «համաձայնագիր» տերմիններով։ Ըստ նրա՝ սա փաստաթուղթ է, որը ուղղված Հայաստանի պետականության ոչնչացմանը ու Ադրբեջանն էլ չի պատրաստվում ստորագրել այն։

Ադրբեջանը տարիներ շարունակ օգտագործել է թե՛ ռազմական ճնշման, թե՛ դիվանագիտական մանևրների, թե՛ ապատեղեկատվության մեխանիզմները՝ իր շահերը առաջ մղելու համար։ Նման հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքուն չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքներից՝ Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել