Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:20 15-03-2025

Պայմանագիրը՝ Պրահա 2, Երասխի գործարանը Արարատում է բացվել, 5 դատապարտյալների հացադուլը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 15-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծում է, որ «Խաղաղության պայմանագիրը» մեզ համար «Պրահա 2» է: Այս մասին Սրբազանը նշել է իր ամենշաբաթյա ուղերձում։ «Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2, այսինքն՝ հանձնելու բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ: Եվ ի՞նչ էր ասում, մենք տեղեկություն ունեինք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին և ասել, որ հայտարարության պիտի հանդես գա կամ դիմումով հանդես գա և այսպես դիմելով ժողովրդին, որ այդ պայմանագրի՝ հիշում եք 17 կետեր, այլևս, որոնք վերջին երկու-երեք կետերը համաձայնեցված չէին, այլևս համաձայնեցված են: Եվ սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով ժողովրդին, այդ վճռական, ճակատագրական փաստաթղթի հետ կապված, այլ պարզապես իրեն հատուկ, յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջիայլոց դարձնելու, որպեսզի որևէ կերպով արձագանքը և անդրադարձը համարժեք չլինի, նախ արտգործնախարարի շրթունքներով և ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին և ապա նա ստախոսը լրագրողների հետ ոտքի վրա իմիջիայլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք բառացի ասած, մնացած կետերն էլ համաձայնեցված են»,- նշել է նա՝Փաշինյանին կոչ անելով հրապարակել փաստաթուղթը։

Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Նա շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը: Հիշեցնենք, որ սա այն գործարանն էր, որը պետք է կառուցվեր Երասխում, սակայն թշնամու կրակոցների պատճառով այն տեղափոխվել էր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն