Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր բանագնացը Սիտվեն Վիտկոֆը արդյունավետ բանակցություններ է ունեցել Պուտինի հետ։ Նա կոչ է արել ՌԴ նախագահին խնայել ռուսական ուժերի կողմից շրջապատված ուկրաինացի զինվորների կյանքը։
Այս մասին գրում է BBC-ն։
Պուտինը հայտնել է, որ ինքը պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահի կոչին, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը հրամայի իր զինվորներին վայր դնել զենքերը և հանձնվել։