Մամուլ 1 տարի առաջ - 07:12 15-03-2025

Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25,5 մլն դրամ են հատկացրել 2 շաբաթով սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 մլն 597 հազար 065 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։ Համաձայն պայմանագրի՝ Միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 (երեսուն) երիտասարդ: Նրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում և Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կմ հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի` հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ՝ հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակով (լոգախցիկով և սանհանգույցով), ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիրն ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան, օրինակ, թե ինչ կետեր կան Խաղաղության պայամանագրում։

Բայց այս պայմանագրում չի երեւում՝ ինչպես են ընտրվելու Սփյուռքի առաջնորդները, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունը պահպանվելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ