Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:52 12-03-2025

Վարչապետի աշխատանքը լիովին դրական է գնահատել հարցվողների միայն 9 տոկոսը․ Gallup

Հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։

Նա պարզաբանել է, որ հարցվածների 15,5 տոկոսը դա գնահատել է բավական դրական, 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 46,5 տոկոսը՝ ամբողջությամբ բացասական։

Սոցիոլոգն ավելացրել է, որ հարցվածների 17,1 տոկոսն ասել է, որ Հայաստանի իշխանությունները միանշանակ պատրաստ են եղել առատ ձյանը, բավականաչափ պատրաստ են եղել՝ 21,7տոկոսը՝ բավականաչափ անպատրաստ՝ 45,4 տոկոսը։ «Երեւանում հարցվածների միայն 5,3 տոկոսն է ասել, որ Հայաստանի իշխանությունները միանշանակ պատրաստ են առատ ձյան տեղումներին։ Հարցվածների մոտ 80 տոկոսը նշել է, որ իշխանությունները պատրաստ չեն նման տեղումներին»,- նշել է Նավասարդյանը։

Հեռախոսային հարցումն անցկացվել է 1 100 հարցվածների շրջանում փետրվարի 27-ից մարտի 6-ը։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով