Մամուլ 1 տարի առաջ - 08:50 11-03-2025

Առաջադրվել ենք ես ու դաշնակիցս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր ընտրական գործընթացներում նոր երեւույթ է ի հայտ եկել` միանգամից մի քանի թեկնածու առաջադրելը: Սրա պատճառը, իհարկե, Ընտրական օրենսգիրքն է, ըստ որի՝ քվեների մեծամասնություն չստացած ուժերը կարող են միանալ միմյանց եւ իշխանություն ձեւավորել: Եվ մենք ունեցել ենք նախադեպեր, երբ ստացած քվեների քանակով որեւէ ուժի զիջող երկու փոքր կուսակցություններ միավորվել են եւ իշխանություն վերցրել տեղական մակարդակում: Այս ամենից «դասեր քաղած» քաղաքական ուժերը նախապես են հոգում կոալիցիոն գործընկերոջ հարցը: Եթե ավելի պարզ ասենք` քաղաքական ուժը կամ թիմը տվյալ տարածքում մեկից ավելի թեկնածուներ է առաջադրում, որ ընտրություններից հետո միացնեն ստացած մանդատները եւ համայնքում իշխանություն ձեւավորեն: Այդ տրամաբանությամբ են առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմադիր որոշ շրջանակներ` Գյումրիում առաջադրելով երկուական, գուցե` անգամ երեք թեկնածու: Այսպես. իշխանությունը հանդես է գալիս Սարիկ Մինասյանով, բայց արեւմտամետների դաշինքը եթե անցողիկ շեմը հաղթահարի, ապա ՔՊ-ի հետ դաշնակցելու եւ իշխանություն վերցնելու հարցը կլուծվի:

Գյումրիում ասում են, որ նույն մեթոդն են որդեգրել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը: Ճիշտ է` նրանք իրենց դեմքով հանդես չեն գալիս, բայց Քոչարյանի հետ ասոցացվող թեկնածուներ են համարվում Վարդան Ղուկասյանը եւ Կարեն Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանի հետ` Ռուբեն Մխիթարյանը եւ Մարտուն Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում