Մամուլ 11 ամիս առաջ - 08:42 27-11-2025

Փաշինյանը զբաղվելու է ՔՊ-ականներով, որոնք չեն ուզում առաջադրվել նախընտրական ցուցակում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Որոշ տեղեկություններով՝ այն ՔՊ-ականները, որոնք չեն դիմում նախընտրական ցուցակում առաջադրվելու համար, գլխացավանքի մեջ են ընկնելու՝ նրանց հարցով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվելու: Նեղ շրջանակում ասում են, որ նա չառաջադրվելն էլ է ըմբոստություն համարում եւ որոշել է այդ «հանդուգններին» պատժել, քանի որ համարում է, որ մերժում են իրեն, իր քաղաքականությունը, փորձում են «գնացքից թռնել»` խույս տալ պատասխանատվությունից, ինչն ինքը թույլ չի տալու: Իզուր չէ, որ ոմանք նրանց պատանդ եւ թրաֆիքինգի զոհեր են համարում:

Ըստ առաջնորդի, բոլորը պարտավոր են առաջադրվել ու ամեն ինչ անել, որ ՔՊ-ն վերարտադրվի։ Բացառություն կլինեն միայն նրանք, որոնց Փաշինյանը կասի, որ չառաջադրվեն, որովհետեւ «այլ տեղում է նրանց տեսնում»։ Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ ՔՊ-ական որոշ կանայք ցանկություն չունեն առաջադրվելու, խոսքը Լենա Նազարյանի, Քրիստինե Պողոսյանի եւ մի քանիսի մասին է:

Ասում են նաեւ, որ հնարավոր է՝ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանն էլ չառաջադրվեն։ Սակայն Լենան Աննա Հակոբյանի ընկերուհին է` հաստատ պատժվողների ցանկում չի լինի։ ՔՊ-ում հատկապես բուռն խոսակցությունների թեմա է դարձել, որ առաջադրվելու ցանկություն կարծես թե չունի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ՔՊ վարչության վերջին նիստին նա լրագրողների հարցին` առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, չէր պատասխանել: Միայն հաստատել էր մեր այն լուրը, որ նախընտրական շտաբում ինքը Երեւանի պատասխանատուն է նշանակվել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում