Ներքին 1 տարի առաջ - 20:15 08-03-2025

Կանանց տոնն է, բնականաբար մի քիչ թանկ են ծաղիկները, փունջի մեջ 3000 դրամ տարբերություն․ Երևանը՝ մարտի 8-ին

Այսօր մարտի 8-ն է` Կանանց միջազգային տոնը։ Այսօրվանից սկսվում է կանանց մեծարման, նրանց առավել ուշադրություն դարձնելու միամսյակը։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքում, ֆիքսել մարտի 8-յան տրամադրությունը և զրուցել ծաղկավաճառների հետ՝ հասկանալու համար որքա՞ն է գնային տարբերությունը՝ այլ օրերի հետ համեմատած։

Վաճառողներից մեկը նշեց, որ բնականաբար տարբերություն կա։

«Դե բա կանանց տոնն ա, կա տարբերություն։ Փունջի մեջ 3000 դրամ ա տարբերությունը։ Գնողների ակտիվությունը նորմալ է, կանայք ավելի շատ են գնում։ Երևի տղամարդիկ օրվա երկրորդ կեսին կսկսեն գնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ծաղկավաճառներից մեկը։

Մեկ այլ ծաղկավաճառ էլ ասաց, որ ակտիվությունը քիչ է, մարդիկ նախընտրում են այլ տեղերից գնել։

«Գնի տարբերությունը այլ օրվա համեմատ, մի ծաղկի մեջ 200 դրամ է։ Վաճառքը քիչ է, մարդիկ նախընտրում են այլ տեղերից գնել կամ այլ բան գնել, օրինակ՝ բիժուտերիա»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում