«Բաքվի դատավարության համատեքստում մենք հստակ նշել ենք, որ տեղեկություններ կան, որ արգելված միջոցներ են կիրառվում, խոշտանգումներ են կիրառվում»,- այս մասին մարտի 5-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ԱԳՆ-ն տվել է հստակ գնահատական, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր դիվանագիտությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ առաջնորդվելով առաջին հերթին «մի վնասիր» սկզբունքով։ Մեր գնահատականը շատ պարզ է՝ կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, արգելված այլ միջոցներ։ Սա մեզ համար անընդունելի է»,- նշել է Փաշինյանը։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Հավատո՞ւմ եք, որ հայկական դիվանագիտությունը ինչ-որ բան անում է Բաքվում պահվող հայ պատանդների համար»։
«Իհարկե հավատում եմ, այդ հարցը լուծելը շատ դժվար է։ Ի՞նչ անեն, գնան գողանան բերե՞ն Ռուբեն Վարդանյանին։ Էդ ո՞նց ա, որ սաղ փախան, էդ 4 հոգին մնացին»,- ասաց անցորդներից մեկը։
Հարցվածներից շատերի կարծիքով՝ հայկական դիվանագիտությունը ոչինչ չի անում։ Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ անում են, բայց քիչ են անում։
«Բայց մենք դիվանագետ ունե՞նք։ Նիկոլ Փաշինյանի ամեն ասած սուտ է։ 7 տարի է՝ ստում է»,-
ասաց հարցվածներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։