Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 05-03-2025

Եթե Սասունի օրոք Երկրապահն իր բարձրության վրա լիներ, խաղաղ պայմաններում այսքան զոհեր չէին լինի․ հարցում   

Վազգեն Սարգսյանը 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Հայկական հեղափոխությունից և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ անդամներ և այլ ազատամարտիկներ առաջարկել էին Սասուն Միքայելյանին առաջադրել իր թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում, սակայն վերջինս հրապարակայնորեն կտրականապես հրաժարվել էր այդ գաղափարից։

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Միքայելյանը առաջադրել է իր թեկնածությունը, ապա՝ 2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է վարչության նախագահ։

Այսօր կարծիքներ կան, որ Սասուն Միքայելյանի օրոք այդ կառույցը կորցրել է իր արժեքն ու նշանակությունը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Սասուն Միքայելյանի օրոք Երկրապահն իր բարձրության վրա՞ է»։

«Վազգեն Սարգսյանից հետո երկրապահներն իրենց բարձրության վրա չեն»,- ասաց անցորդներից մեկը։
Մի քաղաքացու կարծիքով էլ՝ Հայաստանում ոչինչ իր բարձրության վրա չէ։

«Սասուն Միքայելյանը ի՞նչ զինվոր ու կռվող է եղել։ Բոլորն էլ դավաճան են»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից գրեթե բոլորի խորհին համոզմամբ՝ այսօր Երկրապահն իր բարձրության վրա չէ։

«Եթե իր բարձրության վրա լիներ, խաղաղ պայմաններում այսքան զոհեր չէր լինի»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ