Ներքին 1 տարի առաջ - 17:19 05-03-2025

Ներկայացվել են մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները

Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում՝ ՊԵԿ զարգացման ծրագրերն ու մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։

Մասնավորապես, հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը, «Ծանուցման» համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։

Հանդիպմանը մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հիմնականում հայտարարագրերի բացթողնման ժամանակի, թույլատվական փաստաթղթերի և կիրառվող վարչարարության հետ կապված հարցեր ու խնդիրներ, որոնց շուրջ ծավալվել է քննարկում։ Բարձրացված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ Կոմիտեում կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

ՊԵԿ-ը հորդորում է մաքսային միջնորդներին՝ պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և ներկայացվող հայտարարագրերին կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես, մաքսային վճարների վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա կրճատել տվյալ ապրանքների բացթողնման ժամկետները։

Հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ