Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:36 04-03-2025

Ներսում լիքը հնդիկներ են․ Կոմիտասի շուկան քանդում են

Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամուլը գրեց, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքի տեղում սեփականատերը պատրաստվում է բարձրահարկ նորակառույց կառուցել։

Այս ասեկոսեներից հետո լուրեր տարածվեցին, թե ջրի խնդրի պատճառով շենքի կառուցումն անհնար է դառնում։ Այսօր, կարծես՝ սեփականատերը խնդրից ելք է գտել, և շուկայի հետնամասում ու ներսում շինաշխատանքներ են ընթանում։ Կոմիտասի շուկայի առևտրականներին էլ տեղափոխել են շուկայի ձախ հատված։

Oragir.News-ն այսօր՝ մարտի 4-ին, այցելեց շուկայի առևտրականներին, պարզելու, թե ինչպիսի՞ն են նոր տարածքի հարմարավետությունը, առևտուրը և այլն։

Վաճառականները մեծամասամբ գոհ են իրենց վերադասից։ Ասում են՝ եթե նույնիսկ նորից կանչեն շուկա, չենք գնա այստեղից։

«Շուկան մոտիկ ա, նույն հաճախորդները գալիս են։ Չգիտենք, թե նախկին շուկայի տեղում հիմա ինչ է կառուցվում»,- ասաց նրանցից մեկը։

Հարցին, թե ինչ աշխատանքներ են հիմա տարվում արդեն նախկին շուկայի շենքի ներսում, մի կին այսպես պատասխանեց՝ «Նիկոլ Փաշինյանի դամբարանն են կառուցում, որ թաղեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ