Ներքին 1 տարի առաջ - 12:55 01-03-2025

Երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդը հայտնաբերվել է. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին, ինչից հետո նրա ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

ՊԾ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 17-ին, Արշակունյաց պողոտայում նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, այն վարել է հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով և վթարային իրավիճակներ ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Ա․ Խուդինյանը անգամ կարողացել է ձեռք բերել խախտումը հաստատող տեսագրությունը։

Արդեն երեկ ՊԾ Երևանի գնդի հետախուզական գնդի պարեկները հայտնաբերում են նշված ավտոմեքենան և վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Աշոտ Մ․-ն է, ով Արշակունյաց պողոտայում իր վարած «BYD» մակնիշի էլեկտրամոբիլով դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու, կամ կանգնած տրանսպորտային միջոցը, կամ խոչընդոտը շրջանցելու հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»