Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:10 24-02-2025

Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է

Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն ազատության մեջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

«Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է

Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ ու զգայուն էր:

Եվ ահա հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է:

Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնների վրա:

Առաջին, հայ- բելառուսական հարաբերությունների ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պնդումները, մեղմ ասած, չափազանցություն են:

Եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լինի, Մինսկի հետ հնարավոր են կանխատեսելի և բնականոն հարաբերություններ, մանավանդ, Հայաստանն ու Բելառուսը երեք միությունների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, անդամներ են:

Երկրորդ, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ լինեն, հավուր պատշաճի հնարավոր է զբաղվել Հայաստանի քաղաքացիների իրավունքների հարցերով, եթե նույնիսկ նրանք Բաքվի բանտերում են»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի