Ներքին 1 տարի առաջ - 11:14 22-02-2025

Իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն Ալիևի պահանջներն առաջնային ձևով կատարելուց հետո, ազնիվ կլինի նոր սահմանադրությամբ ամրագրել Փաշինյանի հավերժ պաշտոնավարումն ու դրանից հետո իր ժառանգներին փոխանցումը, անձի պաշտամունքի կարգն ու դրա խախտողների նկատմամբ իրավական պատասխանատվությունը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ընդդիմախոսությունն ու, այն ամենը, որը կարող է նույնիսկ չնչին մասով անհամաձայնություն ապահովել փաշինյանական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը, պետք է սահմանել օրենքից դուրս:

Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման ենթարկելը կամ ազատությունից զրկելը ձևակերպել որպես դիկտատորին հակառակվել և նրան ցմահ զրկել ինտելեկտուակ հումորներ և ճշմարտություն հնչեցնելու իրավունքից:

Նոր սահմանադրության առաջին հոդվածով պետք է ամրագրել, որ մածունը սև է և ով հակառակն է տեսնում կամ մտածում` հռչակել ժողովրդի թշնամի:
Կարելի է նույնիսկ ծես սահմանել` փաշինյանական փառաբանումը շաբաթը մեկ կազմակերպելու և մեծարելու համար:

Իսկ ավելի լուրջ, իրավիճակի բերումով, իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը` երաշխավորված տեղ ապահովելով այդ նույն փլատակների տակ:

Սատարումս Էդգար Ղազարյանին ու մեր բոկոր քաղհալածյալներին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»