Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ-ի և Չինաստանի արտգործնախարարների հետ
copy image url

Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ-ի և Չինաստանի արտգործնախարարների հետ

Արտաքին 1 ամիս առաջ - 19:08 21-02-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում անցկացվող Մեծ քսանյակի երկրների (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիմանը։

Հանդիպման շրջանակներում Ֆիդանը հանդիպել է Ռուաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտգործնախարար Վան Ին-ի հետ։

Լավրովի հետ հանդիպման ըթացքում կողմերն անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացներին և այդ համատեքստում քննարկել վերջին բանակցությունները։ Վան Ին-ի հետ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարցեր, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել ռուս-ուկրաինական պատերազմին, Սիրիայում իրավիճակին, Գազայում վերջին զարգացումներին և տարածաշրջանային հարցերի։

Արտգործնախարարները նաև անդրադարձել են վերջին շրջանում միջազգային զարգացումների համատեքստում գլոբալ անվտանգային հարցերի և գնահատել միջազգային կայունությանը սպառնացող վտանգները: