«Ռենջը» նվեր էր, Ավանեսյանի դեմ պայքար, Մյունխենի ամոթը, շինում ու շինում են, անտեսված Հայկը․ Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ-հատիկ՝ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը:
«Գյումրիում մարտին կայանալիք ընտրությունները աչքի են ընկնելու թեկնածուների բազմազանությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նաեւ Հայաստանի եվրոպամետ ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրություններին` Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ-ականների մի խումբ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ օրուգիշեր աշխատել: Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պարզապես ձախողված էր, ապա Մյունխենում համանման «հանդիպումը», մեղմ ասած, խայտառակություն է եղել: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել։
Օրաթերթը նաև գրում է․ Պարզվում է՝ շինարարության ծավալները 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,5 %-ով։ Ի դեպ, հավելենք, որ բնակելի շինարարության ոլորտում 2024 թվականին գործարկվել է 1 մլն 261 հազար քառ. մետր տարածք, որը 80%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը անհետացել է «ռադարներից» եւ ընդգրկված չէ ԱԺ հաջորդ նիստերին նախորդող մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի օրակարգում։
Հրապարակ օրաթերթը գրում է․
Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք։
Հրապարակ օրաթերթը նաև գրում է․
Մյունխենում անվտանգության համաժողովին մասնակցությունից հետո, զգալով, որ այդ այցն էլ լուրջ դիվիդենտներ չբերեց, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել է՝ ջախջախել ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը: Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը դրանով ազդարարեց նախընտրական փուլի մեկնարկի եւ այդ գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ։