Ներքին 4 տարի առաջ - 11:03 29-04-2022

Հայկը երկու ոտքի ամպուտացիայից հետո մարզվում է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի շահառու, սպայական ուղի անցած Հայկի մասին տեղեկություններ․

«Երկու ոտքի ծնկից վերև ամպուտացիայից հետո մարդիկ սովորաբար չեն քայլում, բայց Հայկն իր վստահ քայլքով տեղափոխվում է մեկ մարզասարքից մյուսն ու առանց հոգնելու մարզվում այնքան, մինչև ձայն չտան ու չշեղեն։
Հանգստի րոպեներին Հայկը պատմում է իր սպայական 13 տարվա ճանապարհի մասին՝ նշելով, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից մեծ եղբորից փոխանցված հայրենասիրությունն էր տարել նրան ծառայության։
44-օրյա պատերազմին կամավորների ջոկատով Հայկն ուղևորվել էր մարտի ամենաթեժ կետը, հասել Մարտակերտի ու Մատաղիսի միջև գտնվող տարածքը։«Սպայական փորձ ունենալով՝ արդեն գիտեի զինվորներին ինչպես օգնել։ Հիմա, երբ իրենց ծնողների հետ հաճախ գալիս են մեր տուն, հասկանում եմ, որ էդ երեխեքին մի օգուտ տվել եմ»։

Վիրավորման մասին խոսելիս Հայկը նայում է պրոթեզներին, վերհիշում ու պատմում, որ ոտքից մեկը հենց տեղում է կորցրել, մյուսն արդեն ամպուտացրել են Երևանում։ Ասում է՝ ոտքը պահպանելու խնդիրը չէր, այլ կյանքը փրկելու։

Պրոթեզավորումից հետո մոտ 9 ամիս գրեթե չէր քայլում, երբ Սարգիս Ստեփանյանի պնդումներից հետո ի վերջո որոշեց գնալ մարզվելու․ «Սայլակով գնացի, մեկ ամսվա մեջ սկսեցի վստահ քայլել։ Սարգսի շուրջ հավաքված տղաների հետ շփվելով հասկացա, որ ներքուստ հենց նրանց էի փնտրում, բայց չէի գիտակցում՝ ինչ էր ինձ պակասում»։

41 տարեկանում Հայկի համար սովորելու նոր փուլ է սկսվել։ Ընդունվել է Անանիա Շիրակացի համալսարանի իրավաբանական բաժինն ու կրթությունը շարունակելու է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

Հայկը Հայաստանի բազկամարտի առաջնության 3-րդ, 2-րդ և 1-ին տեղի մեդալներ ունի, հիմա էլ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը։ Ասում է՝ մասնակցում են աշխարհին ցույց տալու, որ հայրենիքի համար կռվելուց ու վիրավորվելու հետո չեն կոտրվում, շարունակում են ապրել ու հաղթել՝ օրինակ ծառայելով բոլոր հայերի համար»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից