Արտաքին 1 տարի առաջ - 12:54 16-02-2025

Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապին կարգադրել են շարունակել մնալ հիվանդանոցում, իսկ լաբորատոր թեստերը ցույց են տվել որոշ ցուցանիշների բարելավում, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը 88-ամյա Հռոմի պապը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտվելու և հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար:

Վատիկանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հռոմի պապը գիշերը հանգիստ է անցկացրել և ջերմություն չի ունեցել, թեստերը հաստատել են շնչառական վարակ:

Հռոմի պապի մասնակցությամբ միջոցառումները երեք օրով չեղյալ են հայտարարվել։