Ժողովուրդը չի կարող իշխանությունը վերցնել. Փաշինյանը բլեֆում է
copy image url

Ժողովուրդը չի կարող իշխանությունը վերցնել. Փաշինյանը բլեֆում է

Ներքին Միտք 4 ամիս առաջ - 09:18 16-02-2025
«Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին», օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել՝ «որ պահին ժողովուրդն ուզենա վերցնի իշխանությունը՝ ժողովուրդն իշխանությունը կվերցնի»։

ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածով՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն՝ ժողովուրդն իշխանությունը վերցրել է Հուլիսի 5-ին։ Քանի դեռ այս հոդվածն անփոփոխ է, և ՀՀ-ն մնում է ժողովրդավարական երկիր, ժողովուրդն իշխանություն վերցնելու խնդիր չունի։ Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր ևս չկա։ Ժողովուրդն իշխանություն վերցնելու խնդիր կունենա, կամ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր կծագի, երբ ՀՀ-ն ձևափոխվի, դառնա ոչ ժողովորդավարական, 2-րդ հոդվածը ջնջվի։

Ինչպե՞ս է ժողովուրդը վերցնելու մի բան, կամ Փաշինյանն ինչպե՞ս է ժողովրդին վերադարձնելու մի բան, որը վաղուց և հաստատ պատկանում է ժողովրդին։ Ինչու՞ է Փաշինյանն ասում բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն։

Ժողովրդավարական երկրներում ընտողները ընտրությունների միջոցով ձևավորում են իշխանություն։ Ընտրություններով ձևավորված իշխանությունը ժողովրդի իշխանություն է։ Երբ ընտրությունները կազմակերպվում, անցկացվում են ժողովրդավարական նորմերով, այսինքն՝ ազատ արդար, թափանցիկ, լեգիտիմ են, և ոչ ոք արդյունքները կասկածի տակ չի դնում, ապա այդպիսով ձևավորված իշխանությունը անվանում են ժողովրդի իշխանություն։ Օրինակ՝ եթե ընտրություններում հաղթեն այսինչ կուսակցությունները, իսկ մյուս հավակնորդները, դիտորդները ճանաչեն արդյունքները, օրինակարգությունը, ապա այդ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդի իշխանություն է, անկախ այն բանից, թե որ կուսակցություններն են հաղթել ընտրություններում։ Սա է ժողովրդավարության սկզբունքը։

Կուսակցությունը կամ նրա առաջնորդը ժողովրդից իշխանություն չի ստանում։ Սա ապաքաղաքական, ժողովրդավարական իրականությանը հակասող ձևակերպում է։ Կուսակցությունը ժողովրդից քվե է ստանում։ Ովքեր շատ քվե են ստանում, նրանք էլ քաղաքականություն են որոշում սահմանված ժամանակահատվածում, մինչև հաջորդ ընտրությունները։ Սա ևս ժողովրդավարական սկզբունք է։ Եվ այստեղ անհարկի սպեկուլյացիաներն անտեղի են։

Եթե ասում են, թե այսինչը ժողովրդից իշխանություն է ստացել, նշանակում է՝ իշխանությունն այդ երկրում արդեն չի պատկանում ժողովրդին, այլ այսինչին։ Իրականում՝ Փաշինյանն ու ՔՊ-ն 2021-ին ստացել են քվե, քաղաքականություն որոշելու իրավունք մինչև 2026-ի ընտրությունները։ Ժողովուրդը 2026-ին հնարավորություն ունի ձևավորվել ավելի լավ որակի, ավելի լավ ծրագրերով իշխանություն։ Այս առումով՝ Փաշինյանը, որպես կառավարության ղեկավար, պարտավոր է ընտրություններում հավասար մրցակցային պայմաններ, ազատ արդար ու թափանցիկ քվեարկություն ապահովել, չբարեկամների ազդեցությունը ընտրությունների վրա չեզոքացնել։

Կարճ ասած՝ ժողովրդավարական երկրի առաջնորդը չի ասում «իշխանություն ստանալ», «իշխանություն վերցնել», «իշխանություն վերադարձնել»։ Այսպես ասում են ավտորիտար երկրներում, որտեղ իշխանությունը պատկանում է մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց, որոնք կարող են իշխանությունը ստանալ, փոխանցել, ժառանգել, վերադարձնել մեկ ուրիշին կա այլ խումբ մարդկանց։ Այսպիսի երկրներում կարող են նաև իշխանությունը վերադարձնել ժողովրդին, այսինքն՝ ժողովրդավարական հռչակել, ժողովրդավարական նորմեր հաստատել։ Հակաժողովրդավարական երկրի ավտորիտար առաջնորդը կարող է ձևացնել, թե իշխանությունը կարող է վերադարձնել ժողովրդին, հուսադրել, թե «որ պահին ժողովուրդն ուզենա վերցնի իշխանությունը՝ ժողովուրդն իշխանությունը կվերցնի», ու երկիրը ժղովրդավարական կդառնա։ Այս առումով՝ Փաշինյանի նշված ձևակերպումները անհաջող բլեֆ են, քանի որ ՀՀ-ն Սեպտեմբերի 21-ից ժողովրդավարական երկիր է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով, ժողովրդի քվեով, ոչ թե Փաշինյանի կամ նախկինների ուզել-չուզելով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն