Ներքին 1 տարի առաջ - 22:42 15-02-2025

Մարտունիում պայթյունից տուժած հոգևորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

«Տեղեկացնում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Դրա հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը»,- այս մասին հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը:

«Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։ Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել, հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը