Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:30 13-02-2025

Պատերազմը չի էլ ավարտվել․ Ադրբեջանը հարմար պահի է սպասում՝ ՀՀ-ի դեմ հարձակվելու համար

«Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխել, և այդ երկիրը շարունակում է պատերազմը՝ Հայաստանի դեմ, պարզապես մենք այս պահին ակտիվ ռազմական գործողություններ չունենք այս պահին։ Չգիտեմ, թե ինչու են Հայաստանում մարդիկ կարծում, որ իրենց խաղաղության մեջ են ու զարմանում են, երբ սպառնալիքներ են տեսնում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ըստ որոնց Հայաստանը զինվում է և նախապատրաստվում է պատերազմի վկայո՞ւմ է այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է նոր հարձակում գործել ՀՀ-ի դեմ։



/Հրաչյա Արզումանյան, ռազմական փորձագետ/

Արզումանյանը շեշտում է՝ Ադրբեջանը պատերազմը շարունակում է և միշտ գտնելու է պատճառներ՝ նման հռետորաբանությամբ հանդես գալու համար։ Նրա խոսքով՝ այժմ տեղեկատվական պատերազմ է ընթանում, իսկ Ադրբեջանի դիրքորոշումները չեն փոխվել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում և տեղեկատվական պատերազմում։ «Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ, մեջքին կագնած հայտարարել է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի, հայ ժողովուրդն ինքնիշխանություն չպետք է ունենա։ Դա պարզ, հստակ մեր երեսին ասել է, պետք չէ ուրիշ բան տեսնել, իսկ հետո էլ զարմանալ, որ Ադրբեջանը նորից ու նորից կրկնում է իր մոտեցումները»,- նկատեց նա։

Oragir.News-ի դիտարկմանն առ այն, որ Հայաստանի իշխանություններն են նման խոսույթով հանդես գալիս, պնդում, որ շարժվում ենք դեպի խաղաղություն՝ ռազմական փորձագետը հակադարձեց, որ Հայաստանի իշխանություններն էլ շարունակում խաղալ թուրքական և ադրբեջանական նարատիվների մեջ խաղալ, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես իրականությունից կտրված է։ «Արարատը մեր սարը չի, Մեծ եղեռն են կասկածի տակ դնում։ Դա թուրքական նարատիվներ են, որոնք Նիկոլ Փաշինյանն արտահայտում է։ Պետք է հասկանանք, որ պատերազմ է, Ադրբեջանն իր դիրքերը չի փոխելու, Նիկոլ Փաշինյանը չի փոխելու՝ աջակցելով Թուրքիային և Ռուսաստանին, ցավոք սրտի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս հայտարարություններին չպետք է ուշադրություն դարձնել։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ տարածաշրջանում ո՛չ Հայաստանն է որոշում կայացնում, ո՛չ էլ Ադրբեջանը․ «Որոշում են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Նահանգները, Ուկրաինայում տեսեք ինչ է կատարվում։ Իլհամ Ալիևն ով է այս խաղերի մեջ, ինչու եք նրան այդքան ուշադրություն դարձնում։ Վերլուծեք Էրդողանի խոսքերը, Պուտինի խոսքերը, Թրամփի, եվրոպական առաջնորդների խոսքերը։ Իլհամ Ալիևն ու Ադրբեջանն այդ խաղում չկան, իրենից կախված չի»։

Հրաչյա Արզումանյանը հավելեց՝ ռազմական գործողությունների սցենարը միշտ էլ Ադրբեջանի օրակարգում կա, և նման կերպ Ադրբեջանը պատրաստվում է, որպեսզի հարմար իրավիճակում անմիջապես հարձակման անցնի։ «Թուրքիայի հետ Կարսում զորավարժություններ են անցկացնում և այլն։ Նորից եմ կրկնում՝ մենք ունենք միայն հրդադար, խաղաղություն չկա և չի լինելու։ Մեր վիճակը շատ լուրջ է․ հիմա մենք մի զսպող ուժ ունենք՝ Միացյալ Նահանգները, որը կարող է Թուրքիայի և Ռուսաստանի վրա ազդել, ինչ Ադրբեջան, ինչ Ալիև։ Ադրբեջանի մասին խոսելու կարիք չկա, մենք ունենք ուրիշ պրոբլեմներ՝ ավելի լուրջ»,- եզրափակեց նա։

Նշենք, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը՝ Հայաստանին մեղադրելով զինվելու և պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Օրերս էլ պրոիշխանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել էր Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը, ընդգծել դա կանխարգելելու անհրաժեշտությունը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան
20:30 Ոչ մեկն էլ ունակ չէ Աննա Հակոբյանի հանդեպ քրեական գործ հարուցել․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի