Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:30 02-12-2024

Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ աշխարհն ու մեր տարածաշրջանն ավելի խորն են թաթախվում արյան գետերի մեջ, թշնամի Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Հայաստանի Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար, իսկ ՀՀ դե ֆակտո թուրքական վարչակարգը ձևեր է փնտրում այդ գործը հեշտացնելու և Հայաստանը լուծարելու համար, հայրենի ընդդիմության մեծ մասը, անհուսորեն թաղված «էլեկտորալ գետտոյի» մեջ, մտածում է ոչ թե թուրքական վարչակարգից ազատվելու, այլ այդ վարչակարգի կազմակերպելիք նոր ընտրություններում միմյանց թիրախավորելով ու պիտակավորելով՝ ընդդիմադիր ձայները մեջ-մեջ անելու մասին։

Իսկ ժողովուրդը, չզգալով ու չտեսնելով մեկին, որ պատրաստ է՝ իրեն վարելու ազգային-ազատագրական պայքարի փշոտ, բայց փրկարար ճանապարհով, պատրաստվում է հերթական «ուրախ տարի ըլնի, ձերն էլ, ձերն էլ, կարևորը՝ խաղաղության ըլնի» ինքնախաբեական մանտրան կրկնելուն՝ նախընտրելով մնալ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»…»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին