Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:24 11-02-2025

Փաշինյանին ինչ կա, հիմա էլ կարող է Եգիպտոս գնա․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նշենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Հայաստանի վարչապետը հանդիպել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ից անմիջապես հետո գնացել Ֆրանսիա»։ Հարցվածների մի մասը նշեց, որ պետք է այդ հարցը ուղղել Նիկոլ Փաշինյանին։ «Դրան ինչ կա, հիմա էլ կարող ա Եգիպտոս գնա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ «Չեմ ճանաչում, չգիտեմ ու չեմ հետաքրքրվում»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը գումար ունի ծախսում է։

«Ման գալու հավես ունի, փող ծախսելու տեղ ունի»,- նշեց նա։ «Ինքն ինչ անում է, ճիշտ է անում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ