Արտաքին 5 տարի առաջ - 16:48 10-05-2021

Կահիրեում ընթացել են Թուրքիա-Եգիպտոս բանակցությունները

Թուրքիայի և Եգիպտոսի միջև երկար ընդհատումից հետո վերսկսվել են բարձր մակարդակի հանդիպումները, որոնց առանցքում տարածքային անվտանգությանն առնչվող խնդիրներն են։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։

Կահիրեում Թուրքիայի և Եգիպտոսի միջև ընթացող խորհրդատվական բանակցությունների ընթացքում օրակարգում եղել են նաև Լիբիային, Սիրիային և Արևելյան Միջերկրականին առնչվող հարցեր։ Բանակցությունները տեղի են ունեցել արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակցություններն ընթացել են անկեղծ մթնոլորտում և ընդգրկուն բովանդակություն են ունեցել։

Ըստ «Reuters» գործակալության փոխանցած տեղեկությունների՝ պաշտոնական Անկարան պատրաստակամություն է հայտնել նաև Լիբիայի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու առնչությամբ։

Բանակցությունների ընթացքում Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում Եգիպտոսին արտահանձնել «Մուսուլման եղբայրների» առաջնորդին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ