Արտաքին 1 տարի առաջ - 15:25 11-02-2025

Մասկը $97.4 միլիարդ է առաջարկել OpenAI-ը գնելու համար

Իլոն Մասկի ղեկավարած ներդրողների խորհուրդը 97.4 միլիարդ դոլլար է առաջարկել ChatGPT-ի ստեղծող OpenAI-ը գնելու համար: Միլիարդատիրոջ փաստաբան Մարք Տոբերոֆը հաստատել է, որ նա երկուշաբթի ներկայացրել է առաջարկությունը ընկերության կառավարման խորհրդին: Հաղորդում է BBC-ն։

Ներդրումային այս առաջարկը վերջին շրջադարձն է երկարատև պայքարի, որը ծավալվել է Մասկի՝ աշխարհի ամենահարուստ մարդու, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջ ձեռքի՝ OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի, միջև ստարտափի ապագայի վերաբերյալ, որը գտնվում է արհեստական բանականության բումի կենտրոնում: Առաջարկին ի պատասխան Ալթմանը գրառում է կատարել Մասկի սոցիալական հարթակում՝ X-ում. «Ոչ, շնորհակալություն, բայց մենք պատրաստ ենք գնել Twitter-ը 9.74 միլիարդ դոլլարով, եթե ցանկանում եք»:

OpenAI-ն լայնորեն ճանաչված է որպես արհեստական բանականության գործիքները հասարակության մեջ մտցնելու և ոլորտում մեծ ներդրումներ իրականացնող կարևոր դերակատար: Մասկը և Ալթմանը հիմնադրել են ստարտափը 2015 թվականին որպես ոչ շահութային կազմակերպություն։Սակայն նրանց հարաբերությունները վատացել են, երբ Մասկը հեռացել է ընկերությունից 2018 թվականին: Պարբերաբար հաղորդվում է, որ Ալթմանը վերակազմավորում է ընկերությունը՝ այն դարձնելով շահութաբեր կազմակերպություն, և ազատում է դրա հիմնադիր կառավարման խորհրդի անդամներին։ Մասկի համար սա քայլ է, որը նշանակում է՝ ընկերությունը հրաժարվել է իր հիմնական նպատակից՝ արհեստական բանականությունը ծառայեցնել ի շահ մարդկության: Բայց OpenAI-ն էլ պնդում է, որ շահութաբեր կազմակերպության վերածվելը անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի լավագույն արհեստական բանականության մոդելների զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

OpenAI-ն ձեռք բերելու առաջարկը աջակցվում է Մասկի xAI արհեստական բանականության ընկերության կողմից, ինչպես նաև մի քանի մասնավոր ներդրումային ընկերությունների, ներառյալ Baron Capital Group-ը և Valor Management-ը: «Ժամանակն է, որ OpenAI-ը վերադարձնի իր բաց, անվտանգության վրա հիմնված բարեգործական ուժը, որը նախկինում էր: Մենք հոգ կտանենք, որ դա տեղի ունենա»,- հայտարարել է Մասկը: Սակայն, Սան Ֆրանցիսկոյում Panasonic Well ընկերության նոր բիզնեսների տեխնոլոգիական ներդրող Քրիսթի Պիտսը նշում է, որ այս առաջարկը կարող է մութ պահեր ունենալ, քանի որ Մասկն ունի սեփական մրցակիցը՝ xAI-ն, որը կառուցված է որպես շահութաբեր կազմակերպություն: «Հավանաբար, այստեղ ավելին կա, քան առաջին հայացքից թվում է»,- ասել է Պիտսը BBC-ին տված հարցազրույցում:

Առաջարկվող $97.4 միլիարդը շատ ավելի ցածր է, քան $157 միլիարդը, որով ընկերությունը գնահատվել էր իր վերջին ֆինանսավորման փուլում՝ անցյալ տարվա հոկտեմբերին: Լուրեր են շրջանառվում, որ ընկերությունը այժմ գնահատվում է $300 միլիարդ: Տոբերոֆը հայտարարել է, որ խորհուրդը պատրաստ է «փողն ավելացնելու կամ գերազանցելու» ցանկացած բարձր առաջարկի: «OpenAI-ի համահիմնադիրն ու տեխնոլոգիական արդյունաբերության պատմության ամենահեղինակավոր ու հաջողակ գործիչը՝ Մասկը, այն անձն է, ով լավագույնս պատրաստ է պաշտպանելու և զարգացնելու OpenAI-ի տեխնոլոգիան»,- ասվում է նրա փաստաբանի հայտարարությունում:

ChatGPT-ի ստեղծողը նաև համագործակցում է այլ ամերիկյան տեխնոլոգիական հսկա Oracle-ի, ինչպես նաև ճապոնական ներդրումային ընկերության հետ ԱՄՆ-ում արհեստական բանականության ենթակառուցվածք ստեղծելու համար, որը ենթադրում է 500 միլիարդ դոլլար ներդրում: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բայթ Հաուսում անդրադանալով Մասկի այս նախաձեռնությանը, նոր ստեղծվող ընկերությունը՝ Stargate Project-ը, անվանել է «պատմության մեջ ամենամեծ արհեստական բանականության ենթակառուցվածքային նախագիծը» և ասել է, որ այն կօգնի պահպանել «տեխնոլոգիաների ապագան» ԱՄՆ-ում: Մասկը, չնայած Թրամփի գլխավոր խորհրդատու լինելուն, նշել է, որ այս նախաձեռնությունը «իրոք չունի այն փողը», որը խոստանում է ներդնել, սակայն միիարդատերը չի տրամադրել որևէ մանրամասներ կամ հիմնավորումներ այդ մասին։

Ք.Ս.

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել