Մամուլ 1 տարի առաջ - 08:41 11-02-2025

Հրդեհ՝ Ավշարում․ այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշար» գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետեւանքով նաեւ որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։

Ավշար գյուղից մեզ պատմեցին, որ կիրակի օրը հրդեհ է բռնկվել նախկին կահույքի արտադրամասում, որի մի հատվածում կոնյակ է եղել պահեստավորված։ Կրակը վնաս է պատճառել կոնյակով լցված տարաներին, եւ, ըստ բնակիչների, գործարանը շուրջ 50 միլիոն դրամի վնաս է կրել։ Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք պատահարով, մեզ պատասխանեցին․ «Փետրվարի 9-ին, ժամը 11։24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ավշար բնակավայրի նախկին կահույքի արտադրամասի մոտակայքում այրվում է կուտակված աղբ: Մեկնել է Արարատի եւ Վեդու ՀՓՋ-ից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ ժամը 14։02-ին: Շիրազի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող նախկին ցորենի պահեստում (մոտ 200 քմ) այրվել է պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 20 քմ հատված՝ մասամբ, պահեստում գտնվող փայտյա տակդիրներ՝ մոտ 60 քմ, մասամբ վնասվել են ապակյա տարաներ։ Այրվել են նաեւ Խորենացու փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության (մոտ 60 քմ) ներսում կուտակած աղբ եւ տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 10 քմ հատված՝ մասամբ»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում