Ներքին 1 տարի առաջ - 17:13 10-02-2025

Հյուրանոցներին առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ չի ներկայացվել. Զբոսաշրջության կոմիտե

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ Կոմիտեի նախագահին մամուլի կողմից վերագրվող հայտարարություններն այն մասին, թե հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ է ներկայացվել, չեն համապատասխանում իրականությանը։

«Ներկայացնենք եղելությունը՝ ս․թ․ փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ կայացած հանդիպման ընթացքում տնտեսվարողներին է ներկայացվել 2025թ․-ի թիրախային երկրների ցանկը, որտեղից ակնկալվում է առավելագույն թվով զբոսաշրջիկների այց Հայաստանի Հանրապետություն։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, ընդգծելով Հայաստանի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդման անհրաժեշտությունը թիրախային համարվող երկրներում, տեղեկացրել է՝ այն հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, որոնք ցանկանում են իրենց կողմից շահագործվող օբյեկտներում ապահովել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ և այլ արաբական երկրներից զբոսաշրջային այցելությունների աճ, հնարավորություն ունենալու դեպքում կարող են ապահովել զբոսաշրջիկներին նրանց սննդին ներկայացվող առանձնահատկություններին կամ կրոնական պահանջներին համապատասխան առաջարկներ։

Այս համատեքսում հյուրանոցային տնտեսություններին պահանջ չի ներկայացվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աղոթատեղեր ունենալու վերաբերյալ։ Տեղեկացնում ենք նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը չի լիցենզավորվում, ուստի, հնարավոր չէ վերջիններիս զրկել լիցենզիայից։ «Զբոսաշրջության մասին» օրենքը նախատեսում է միայն հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։

Հետևաբար լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, անձի բարի համբավն արատավորող տեղեկություններով հանրությանը մոլորեցնող, ավելորդ լարվածություն հրահրող հրապարակումներից», - ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ