Ներքին 1 տարի առաջ - 15:45 10-02-2025

28-ամյա երիտասարդը փորձել է թույլ չտալ, որ իր 45-ամյա կինը հեռանա․ նռնակն ընկել է ձեռքից ու պայթել

Փետրվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա:

Ժամը 23.32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։

Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից: Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:Երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ