Ներքին 1 տարի առաջ - 16:16 09-02-2025

Սյունիքի մարզում 81-ամյա թոշակառուն հայտնել է, որ թույնել են իրեն պատկանող թվով 53 մեղվաընտանիքները․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թույնել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 81-ամյա Մարտունիկ Ա․-ն հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 14։00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում թույնելու միջոցով ոչնչացրել են իրեն պատկանող, որդու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Ա․-ի կողմից խնամվող, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի թիվ 18 հասցեի տան կից հողատարածքում տեղադրված 43 փեթակների մեջ գտնվող 53 մեղվաընտանիքները՝ պատճառելով նյութական վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել քանի որ փորձել է ինքնուրյուն գտնել կատարող անձին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը