Ներքին 1 տարի առաջ - 14:36 21-05-2025

Երևանում աշխատաիկցը հափշտակել է գրասենյակին պատկանող և իրեն վստահված «Tesla» մակնիշի ավտոմեքենան և փախել. shamshyan.com

Մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում գործող «Իզ իս թեքնոլոջի» գրասենյակի մոտից աշխատակիցը երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, վերցրել է գրասենյակին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենան և փախուստի դիմել։

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ մայիսի 15-ին իրենց գրասենյակի աշխատակիցը՝ Տաջիկստանի քաղաքացի 28-ամյա Ռախմատուլլո Ռաջաբովը հափշտակել է գրասենյակին պատկանող իրեն վստահված «Tesla» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ռ․Ռաջաբովին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին