Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:53 08-02-2025

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թեման վերջին շրջանի ամենաքննարկվող ու ամենաթեժ հարցերից մեկն է: Քաղաքապետարանը առաջիկայում նոր փոփոխություններ է նախատեսում սակագների փաթեթներում, իսկ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բոյկոտել ուղեվարձի թանկացումը: Մյուս կողմից՝ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք դեմ չեն թանկացմանը, ավելին՝ նույնիսկ վեճի մեջ են մտնում բոյկոտողների հետ: Արդյունքում գրեթե ամեն օր կոնֆլիկտներ են լինում բոյկոտողների, նոր սակագներից գոհ քաղաքացիների ու վարորդների միջև:

Թեմայի հետ կապված՝ լուծում է առաջարկում «ՀայաՔվե» նախաձեռնությունը՝ կոչ անելով Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին՝ հարցը դնել տեղական հանրաքվեի` կա՛մ Երևանի ավագանու որոշմամբ, կա՛մ քաղաքացիական նախաձեռնության կարգով:

Մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ անընդհատ կոնֆլիկտներ են առաջանում քաղաքացիների, վարորդների ու ակտիվիստների միջև, նշեց, որ նման վիճակն անթույլատրելի է: «Ակնհայտ է, որ Երևանի ավագանին, փոխանակ հարցին լուծում տա ավագանու մակարդակով, քաղաքական գործիքակազմով, ըստ էության, խնդրի լուծումը դրել է քաղաքացիների, ակտիվիստների, վարորդների ուսերին, ինչն անթույլատրելի է: Դրա համար մենք կոչ ենք անում հավաքվել մեկ սեղանի շուրջ, գտնել այնպիսի փոխզիջումային լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր քաղաքացիներին: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր խմբակցություններին՝ հարցը տանել տեղական հանրաքվեի: Իսկ եթե ավագանին նման որոշում չկայացնի, ապա հանրաքվեի կարելիէ հասնել քաղաքացիական նախաձեռնության տարբերակով»,-ասաց Չալաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին