Ներքին 39 րոպե առաջ - 15:20 22-10-2026

Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքներում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 22-ին ժամը 11:30 -18:00-ն կդադարեցվի Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: