Ներքին 1 տարի առաջ - 19:03 05-02-2025

«Volkswagen»-ի անվահեծանը կոտրվել է, մեքենան հայտնվել է դաշտում. վարորդը մահացել է. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ նրան հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և կոտրված անվադողը տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վարորդի համագյուղացիները նշում էին, որ եթե վարորդն ամրակապված լիներ, հնարավոր է կյանքը փրկվեր և հենց ամրագոտին կպահեր ու նա չէր հայտնվի դրսում:

Մահացածն էլ Հայաստանի կապի նախնիկ նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգականն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ