Արտաքին 1 տարի առաջ - 11:28 05-02-2025

Մասկը սկսել է կրթության նախարարությունում ստուգումները. NYT

ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) աշխատակիցները ստուգումներ են անցկացնում ԱՄՆ կրթության նախարարությունում, դրանց արդյունքը կարող են դառնալ նոր պաշտոնանկությունները: Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times (NYT) թերթը։

«Դուք հավանաբար գիտեք, որ DOGE թիմը այժմ աշխատում է դաշնային բյուրոկրատիան բարեփոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ քաղաքացիներին տրված խոստման կատարման ուղղությամբ»,-իր ենթակաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կրթության նախարարի քաղաքացիական իրավունքների գծով օգնականի պաշտոնակատար Քրեյգ Թրեյնորը։

Թերթը նշում է, որ Մասկի թիմի ներկայությունն այս նախարարությունում ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ միլիարդատերն ամրապնդում է իր դիրքերը ամերիկյան կառավարությունում:

Թրեյնորը նաև տեղեկացրել է ԱՄՆ կրթության նախարարությանը կից քաղաքացիական իրավունքների վարչության աշխատակիցներին, որ այժմ նրանց ուշադրության կենտրոնում կլինի դաշնային ֆինանսավորում ստացող դպրոցներում հակասեմականության դրսևորման դեպքերի հետաքննությունը։.

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ