Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 00:05 05-02-2025

Իրանը, Գազան ու արաբական աշխարհը՝ Թրամփի և Նեթանյահուի քննարկման առարկա

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից հետո։ Ինչպես փոխանցում է BBC-ն՝ Թրամփը բազմիցս հայտարարել է Մերձավոր Արևելքի դեմքը փոխելու իր հավակնությունների մասին, և Նեթանյահուի այցը Վաշինգտոն, կարծես, ամերիկյան նոր վարչակազմի առաջին նշանակալի քայլն է այդ ուղղությամբ:

«Մենք կքննարկենք Իսրայելի և մեր տարածաշրջանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները՝ լիակատար հաղթանակ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, բոլոր պատանդների վերադարձը և իրանական սպառնալիքին դիմակայելը»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ մեկնելուց առաջ։

Շատ փորձագետներ նշում են այն փաստը, որ Բենիամին Նեթանյահուն առաջին համաշխարհային առաջնորդն էր, որը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո հրավեր ստացավ Վաշինգտոն:

Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Գազայի հատվածի ապագան։ Այս խնդրի լուծումը կորոշի, թե Սպիտակ տունը որքանով կարող է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանում իր հետագա, ավելի լայն քաղաքականությունը՝ կարգավորելով արաբական աշխարհի և Իսրայելի միջև հարաբերությունները և զսպելով Իրանը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր