Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:26 04-02-2025

Նա իմ իմացած ամենակեղծավոր, ամենալիցեմեր մարդկանցից մեկն է․ ցեղասպանագետ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը գրում է. «USAID-ն փակելու մեջ իմ համար ամենահաճելի հետեւանքը Սամանթա Փաուերին գործից ազատելն է։ Նա իմ իմացած ամենակեղծավոր, ամենալիցեմեր մարդկանցից մեկն է։ Մի մարդ, ով իր կարյերան կառուցել է "Problem from Hell" գրքի վրա, որի համար ստացել է Պուլիտցերյան մրցանակ եւ որում խստորեն քննադատում էր ԱՄՆ֊ի լռությունը, անտարբերությունն ու չխառնվելու քաղաքականությունը տարբեր ցեղասպանությունների ժամանակ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ Ռուանդա։ Սակայն, երբ նա դառնում է ԱՄՆ֊ի ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդում եւ USAID-ի ղեկավարը ծպտուն չի հանել աշխարհի տարբեր մասերում ընթացող մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանական գործողությունների վերաբերյալ՝ այդ թվում Արցախում, Գազայում, Յեմենում եւ այլուր։
Սակայն, երբ այդ երկու պաշտոնների արանքում անգործ էր, նորից հիշեց թեման, եկավ Հայաստան, դարձավ Ավրորա նախաձեռնության անդամ։

Չեմ բացառում, որ նորից կվերադառնա թեմային, հայերն էլ ինչ որ նոր պաշտոններ կարող է տան։ Մենք սիրում ենք մեզ պատեհ ժամանակ օգտագործող օտարերկրացիներին»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ