Արտաքին 1 տարի առաջ - 19:11 04-02-2025

Թուրքիայի գործակալները նույնիսկ ԱՄՆ-ում են ահաբեկում ընդդիմադիրներին․ Մայքլ Ռուբին

Մայքլ Ռուբինը կոչ է անում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (թուրքերեն՝ Milli İstihbarat Teşkilatı - (MIT)) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքական վերլուծությունների բաժնի տնօրեն և Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը Hellas Journal-ում գրած հոդվածում Թուրքիային համարում է ահաբեկչական երկիր։

Ռուբինը նշում է, որ 6 տարի առաջ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) և նրա կազմում գործող Ղոդս ուժերը որակեց Արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն։ Սա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ-ն այլ երկրի կառավարության մի մասը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն։ Չնայած քննադատություններին, այս քայլը թույլ տվեց տուժողներին դատական հայցեր ներկայացնել ոչ միայն IRGC-ի, այլև նրա հետ համագործակցող ընկերությունների դեմ։

Ռուբինը առաջարկում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կիրառեն այս նախադեպը Թուրքիայի նկատմամբ։ Նա մատնանշում է, որ MIT-ը ներգրավված է մի շարք գործողություններում, որոնք համարվում են ահաբեկչական։ Օրինակ՝ 2015 թվականին թուրքական Cumhuriyet թերթը հրապարակեց լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, որ MIT-ը զենք է մատակարարում Ալ-Քաիդայի հետ կապված խմբավորումներին Սիրիայի սահմանին։ Բացի այդ, MIT-ը մեղադրվում է Իսլամական պետության կազմակերպմանը և զինմանը մասնակցելու մեջ, ինչպես նաև զենք և պայթուցիկ նյութեր Համասին մատակարարելու փորձերի համար։

Նա նաև նշում է, որ MIT-ը թիրախավորում է ամբողջ աշխարհի թուրք ընդդիմադիրներին՝ կազմակերպելով նրանց առևանգումները և սպանությունները տարբեր երկրներում։ MIT-ի գործակալներ կան նույնիսկ ԱՄՆ-ում, ովքեր շարունակաբար հետևում և ահաբեկում են ընդդիմադիրներին։

Հոդվածը եզրակափակելով, Ռուբինն ընդգծել է, որ MIT-ի գործողությունները համեմատելի են IRGC-ի գործողությունների հետ, և Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելը չպետք է նրան ազատություն տա գլոբալ ահաբեկչություն կազմակերպելու համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ