Արտաքին 1 տարի առաջ - 18:00 04-02-2025

ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել արագ հեռացնել Մասկին

Հանրապետական կոնգրեսական Գրեգ Կասարը կոչ է արել ԱՄՆ կառավարությունից հեռացնել գործարար Իլոն Մասկին: Դրա համար նա առաջարկել է օգտագործել ցանկացած օրենսդրական, դատական և հասարակական ճնշման միջոց։
Ավելի վաղ Politico թերթը՝ հղում անելով Electronic Privacy Information Center-ի ներկայացուցիչ Ալան Բաթլերին, հայտնել էր, որ Մասկի՝ որպես պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի աշխատանքն «իսկական մղձավանջ» է:

Բաթլերը նշել է, որ իր օրոք ֆինանսական տեղեկատվության գաղտնիության ռիսկի մասշտաբները պարզապես աննախադեպ են:
Իրավական և անվտանգության հարցերով փորձագետները հատկապես մտահոգված են գործարարի՝ ֆինանսների նախարարության կենտրոնական վճարային տվյալների բազան վերահսկողության տակ վերցնելու որոշմամբ:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մասկի թիմը մուտք է գործել դաշնային վճարային համակարգ՝ պետական ծախսերը վերահսկելու և սահմանափակելու համար: Համակարգը մշակում է տարեկան ավելի քան 5 տրիլիոն դոլարի վճարումների տվյալները։ Դրանում պահվում են միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալները։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ