Արտաքին 1 տարի առաջ - 16:53 04-02-2025

Алые паруса համալիրում պայթյունը կարող էր իրականացնել մահապարտը. վարկած

Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյունը, որի հետևանքով զոհվեց Արբատ գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, կարող էր իրականացնել մահապարտը։ Այս մասին ասվում է հետաքննության վարկածներից մեկում, գրում է Интерфакс-ը։

Հետաքննությունը հանցագործության գերակա վարկած է համարում ազդեցության ոլորտների վերաբաշխումը, հայտնել է պարբերականի աղբյուրը: «Նախնական տվյալներով՝ նա (մահապարտը) գործի է դրել պայթուցիկ սարքը, որն իր հետ է բերել։ Ստուգվում է այն վարկածը, որ նա ծնունդով Հայաստանից է»,-հայտնել է աղբյուրը։

Միևնույն ժամանակ, հետաքննությունը չի բացառում ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությունը պայթյունին։

Shot տելեգրամյան ալիքը գրում է, որ պայթուցիկ սարքը մահապարտը ամրացրել է իր մարմնին և գործի դրել, երբ Սարգսյանը դուրս է եկել վերելակից։ Shot-ը մահապարտին նկարագրում է որպես մոտ 45 տարեկան տղամարդ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ