Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:12 04-02-2025

Երևանում 1 ուղևորի փոխադրման համար ինքնարժեքը չի գերազանցում 65 դրամը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր ավտոբուսների ձեռքբերման ծախսով, վարորդների աշխատավարձով ու դիզվառելիքով հանդերձ, Երևանում 1 ուղևորի փոխադրման համար ինքնարժեքը չի գերազանցում 65 դրամը։ Այսինքն 100 դրամի պարագայում ևս 35 դրամ շահույթ է ստանում քաղաքապետարանը։

Երևան քաղաքում օրական երթևեկում է 500.000 մարդ։ Դա պաշտոնական թիվ է։

Եթե 100 դրամի պարագայում հանենք նշված 65 դրամ ծախսը, ապա 35 դրամը պետությանը բերում է միջինը 17 մլն դրամ (մոտ 43.000 դոլար) օրական շահույթ։ Ամսվա դեպքում դառնում է առնվազն 542 մլն դրամ (մոտ 1.3 մլն դոլար) շահույթ։ Տարեկան՝ 6.3 մլրդ դրամ (15 մլն դոլար) զուտ շահույթ։

Էլ ի՞նչ են ուզում։ Չե՞ն կշտանում։ Ավելի շա՞տ են ուզում լափել։

Պարզապես Երեւանի քաղաքապետարանը ուզում է գերշահույթ ստանալ»:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը