Ուղիղ եթեր
Ատելության խո՞սք, թե՞ Բաքվի նոտա. ինչո՞ւ են հետապնդում 70-ամյա արցախցուն
copy image url

Ատելության խո՞սք, թե՞ Բաքվի նոտա. ինչո՞ւ են հետապնդում 70-ամյա արցախցուն

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 03-02-2025
Խոսքի ազատության սահմանափակումները, իշխանություններին հանդիմանելու համար քրեական հետապնդումները ՀՀ-ում ոչ միայն չեն պակասում, այլև նոր դրսևորումներ են ստանում, հարուցելով հանրային վրդովմունք։

Օրեր առաջ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի՝ մի խումբ ադրբեջանցիներ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ էին երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտե՞ղ է ոստիկանությունը և ինչո՞ւ են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ՀՀ բազմաթիվ քաղաքացիների կարծիքով՝ Երևանում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելը կազմակերպված սադրանք է չբարեկամների կողմից։ Իսկ 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի արարքի մեջ հանցակազմ չկա։ Մարդն իր վրդովմունքն է հայտնել։ Սակայն ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ, նրա արարքը որակել ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։ Եվ այդ փաստով հարուցվել էր քրեական վարույթ։ Այնուհետև Բաբայանը ձերբակալվել էր, սակայն չէր կալանավորվել։

Ղարիբ Բաբայանի ձերբակալման դեմ բարձրացած բողոքի հանրային ալիքը, իրավապաշտպանների արձագանքը վկայում են, որ հանրության մի մասի և մասնագետների կարծիքով՝ նրա ձերբակալությունն իրավաչափ չէ։ Ինչո՞ւ են քրեական վարույթ հարուցել Ղարիբ Բաբայանի դեմ։ Արդյո՞ք դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պահանջով։

Այստեղ կարելի է առանձնացնել 2 հանգամանք։ Առաջինը Ղարիբ Բաբայանի արցախցի լինելն է։ Իշխանությունները, ենթադրաբար՝ որոշակի վախ ունեն արցախցիների հանրային ակտիվությունից։

Երկրորդն այն հանրային կասկածն է, որ ՔՊ-ական իշխանությունները այսօրինակ ճնշումն իրականացնում են Բաքվի պահանջով։ Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանում հալածվում էին հայերի ցեղասպանության, 20-րդ դարասկզբին ազատագրական, ֆիդայական պայքարի մասին խոսողներին։ Նրանց աքսորում էին Սիբիր։ Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական Եղբայրության պայմանագրով և դրա հիման վրա Կարսի 1921-ի հոկտեմբերի 13-ի խորհրդային Հայաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև պայմանագրով խորհրդային իշխանությունները պարտավորվել էին կասեցնել Թուրքիայի դեմ հնչող ցանկացած խոսք, մտադրություն, ճնշել Թուրքիայի դեմ հանրային տրամադրությունները։ Օրինակ՝ 1939-ին Թուրքիան նոտա է հղել Մոսկվա, և քանդակագործ Երվանդ Քոչարը 2 տարի 2 ամիս կալանավորվել է։ Ըստ Թուրքիայի՝ Քոչարը Սասունցի Դավթի թուրը պարզել էր եղբայրական Թուրքիայի դեմ։

Հիմնավոր կասկած կա, որ ՔՊ-ական իշխանություններն այսօր շարունակում են հալածել ՀՀ այն քաղաքացիներին, որոնց խոսքը կարող է գնահատվել որպես Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերի դեմ խոսույթ։ Տվյալ դեպքում 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի գրառումը պարունակում է վրդովմունք, որ Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգում։ Հետևաբար՝ նրա այս գրառումը Բաքվում կարող են որակել Ադրբեջանի դեմ թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։ Եվ ենթադրելի է, որ հենց Ադրբեջանի նոտայով է քրեական վարույթ հարուցվել Ղարիբ Բաբայանի դեմ։

Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունների կողմից Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդումը Մոսկվայի, Կարսի պայմանագրերի կամ հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածության հիմքով է։ Հուսադրողն այն է, որ ի տարբերություն խորհրդային բռնազավթման տարիների, այսօր հանրության մի առողջ հատված հարապակավ փորձում է պաշտպանել ազատ խոսքը, այդ թվում՝ իշխանություններին ուղղված հանդիմանանքի ու քննադատության իրավուքը։ Եվ եթե ՔՊ-ական իշխանությունները հավատարիմ են ժողովրդավարության նորմերին, չեն ընկրկում Ադրբեջանի պահանջների ներքո, չեն տրվում չբարեկամի սադրանքներին, ապա Ղարիբ Բաբայանի դեմ հարուցված քրեական վարույթը կկարճվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի