Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:32 12-06-2026

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի և Տիգրան Վարդանյանի նկատմամբ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:

Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան