Ներքին 1 տարի առաջ - 16:56 02-02-2025

Ինձ համար բավականին ծիծաղելի է, որ ԱԺ նախագահը փիղ է, որովհետև փիղը լավ կենդանի է. Սամվել Հակոբյան․ News.am

Ինձ համար այնքան էլ զարմանալի չէ, որ ԱԺ նախագահը անդրադարձել է իմ համեստ անձին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը:

Նշենք, որ ընդդիմադիրներին ուղղված գրառման մեջ մասնավորապես նման ձեւակերպում էր տվել ԱԺ նախագահը. «Զարմանում եմ, մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի՝ -դե ուրեմն իրենից երևի մի բան ներկայցնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ»:

«Եթե նրանք ուզում են տեսնել իմ քաղաքական խոսույթը, ապա կարմիր բերետավորների կողմից բիրտ ուժ կիրառելուց անմիջապես առաջ ես ավագանու դահլիճում ես հարցազրույց եմ տվել ինչպես վայել է քաղաքային իշխանության ընդդիմադիր ներկայացուցչին, դրանից հետո երբ ինձ հանել են դուրս ես ինձ պահել եմ ինքնասիրություն ունեցող մարդու նման, երբ որ քաղաքապետը տարօրինակ ձայներ է հանում, բերանը ծռում է, ես զգացի ոնց որ ինքը վերեւում է նստած, մենք էլ դասարանի խուժան երեխեքն ենք, ինքն էլ բարկանում է, ես ուղղակի ասել եմ, որ դուք այդքան չկաք՝ մեզ հետ այդպես խոսեք: Դրանից հետո ինքը կանչեց ոստիկաններին, չկարողացան հեռացնել, հետո իր թիմակիցներին, ես դրա համար եմ Ալե ն Սիմոնյանի հետ զուգահեռ անցկացրել, որովհետեւ դա Ալեն Սիմոնյանի ոճն է, սկզբում կիսատղայական, անհարգալից խոսել, վերջում պաշտպանվել ուսադիր կրող մարդկանցով»,- ասաց նա:

Սամվել Հակոբյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը իրեն արգելափակել է ֆեյսբուքյան էջով եւ հավելեց, որ իշխանությունն է բերել հայհոյանքների եւ ֆեյքերի մշակույթը քաղաքական կյանք:

«Ինձ համար բավականին ծիծաղելի է, որ ԱԺ նախագահը փիղ է, որովհետեւ փիղը լավ կենդանի է, չեմ ուզենա ես, որ փիղը եւ Ալեն Սիմոնյանը նույնականանան: Երկրորդը՝ ինձ համար զարմանալի է, որ ինձ տուզիկ է անվանում, իմ կարծիքով տուզիկը այն անձիք են, ովքեր որ անվտանգության աշխատակիցներին հրահանգում են քաղաքացու թեւերը ծալել եւ հետո թքում են այդ քաղաքացու վրա, դա տուզիկություն է առնվազն: Եթե ուզում է լինել փիղ, թող լինի օրենսդիր փոքր փղիկ, որովհետեւ փղերը ուժեղ, զիլ, լավ կենդանիներ են, այդ ածականները Ալեն Սիմոնյանին չեն սազում: Ամեն կերպ ուզում են շեղել մեր օրակարգը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը